English Հայերեն Русский
ԱՐԹԻՆ ԷՆԹՐՓՐԱՅՍ
տարիներով փորձված պրոֆեսիոնալիզմ
 

Մասնագիտական ներուժը

   Մեր հաջողությունների ամենակարեւոր գրավականը մասնագիտական հզոր ներուժն է եւ բարի համբավը տարածաշրջանում:

   Հաշվի առնելով միջազգային աուդիտորական ընկերությունների պահանջները` աշխատանքի կազմակերպումը մեզ մոտ մոտեցվել է միջազգային ընկերությունների աշխատանքի սկզբունքներին ու մոտեցումներին:
   Կադրերի աստիճանակարգման հատուկ համակարգը թույլ է տալիս մեր աշխատակիցներին մշտապես կատարելագործելու գիտելիքներն ու առաջ գնալու` ելնելով փորձից ու մասնագիտական հաջողություններից: Յուրաքանչյուր աշխատող ամեն տարի պարտադիր որակավորվում է, պարբերաբար բարձրացնում իր գիտելիքների մակարդակը: Ուսուցումը կատարվում է թե’ տեսականորեն, թե’ գործնականում: Այսպիսով, յուրաքանչյուր աշխատողի աճը ժամանակի ընթացքում դառնում է տեսանելի, եւ, ըստ այդմ, բարձրացվում է նրա ներգրավվածության աստիճանը ընկերության աշխատանքներում:

Գնահատողների Եվրոպական սերտիֆիկացում
 
TEGoVA-ն՝ գնահատողների եվրոպական ասոցիացիան, ստեղծվել է 1977թ-ին գնահատողների եվրոպական միության և հիմնական ֆոնդերի գնահատողների Եվրոպական խմբի՝ TEGOVOFA-ի կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ասոցացված անդամների միավորման ճանապարհով: Այդ կազմակերպության խնդիրների մեջ հիմնականում մտնում են հարցեր՝ կապված գնահատողների սերտիֆիկացման և հիմնական ֆոնդերի տարբեր տեսակների արժեքների որոշման հետ:

 
Ներկայումս TEGoVA-ն որոշում է ապահովագրական ընկերությունների պորտֆելների և ընկերությունների սեփականության գնահատման օրենսդրությունները, եվրոպական հիփոթեքային բանկերի կայունության հարաբերակցությունը:
 
 
TEGoVA (երկրորդ անվանումը` գնահատողների ասոցիացիայի Եվրոպական խումբ (ԵԳԱԽ)), սերտիֆիկացումը տարածում է ստացել Եվրոպական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած գնահատողների սերտիֆիկացման պլանի նախագծի հրապարակումից հետո, որը հիմնված է անձնակազմի ատեստավորման EN45013 Եվրոպական ստանդարտի (Եվրոնորմայի) և գնահատողների սերտիֆիկացման ժամանակ գերմանական Hyp Zert կազմակերպության «հավանության է արժանացած TEGoVA-ից» նշանի շնորհման հավատարմագրի ստացման վրա, հիմնված գերմանական հիփոթեքային բանկերի Ասոցիացիայի նախագծի վրա: Արդյունքում հավատարմագիր է ստացել գնահատողների Չեխական պալատը: Բացի Գերմանիայից և Չեխիայից, TEGoVA սերտիֆիկացումը զարգացում է ստանում Եվրոպայի այլ երկրներում ևս:
 
 
Ներկայումս «Հավանության է արժանացած TEGoVA-ի կողմից» սերտիֆիկատը ճանաչված է որպես տարբերանշան Եվրոպայի տարածքում:
Բացի դրանից, TEGoVA-ն անց է կացնում կանոնավոր հսկողություն սերտիֆիկացնող օրգանների գործունեության նկատմամբ: 
 
Մեր սերտիֆիկատները