English Հայերեն Русский
ԱՐԹԻՆ ԷՆԹՐՓՐԱՅՍ
տարիներով փորձված պրոֆեսիոնալիզմ
 

Մեր Մասին

Մեր հիմնական սկզբունքն է` քայլել այնպիսի ճանապարհով, որով դեռ ոչ ոք չի համարձակվել անցնել, նախաձեռնել անհնարին թվացող ծրագրեր ու դրանց իրականացման ճանապարհին կատարել մասնագիտական թռիչքներ, ճեղքել պատնեշներն ու դուրս գալ ավելի մեծ ասպարեզներ:

- Նոր ու անհնարին թվացող ծրագրերի նախաձեռնում եւ հետեւողական իրագործում,

- խնդիրներին գլոբալ մոտեցում` համաշխարհային տենդենցներին ու միջազգային չափանիշներին համապատասխան, 

- մասնագիտական ներուժի մշտական կատարելագործում.

ահա այն հիմնական սկզբունքները, որոնց շնորհիվ «Արթին էնթրփրայսն» իր գործունեության մոտ 13 տարիների ընթացքում ունեցել է աննախադեպ հաջողություններ, ապահովել անընդհատ զարգացում:

Անշարժ գույք, գնահատում, շինարարություն, խորհրդատվություն.

սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնք տարիների ընթացքում զարգացրել է «Արթին էնթրփրայսը»` առքուվաճառքի փոքրիկ ընկերությունից վերածվելով տարածաշրջանում մեծ հեղինակություն ունեցող ընկերության:

Մենք Հայաստանի անշարժ գույքի շուկայի առաջին եւ հեղինակավոր ընկերություններից մեկն ենք, շուկայի առաջին պրո‎‎‎ֆեսիոնալներից, իսկ գնահատման ու խորհրդատվության բնագավառում` տարածաշրջանում այն հատուկենտ ընկերություններից, որ ճանաչված է միջազգային մասնագիտական կառույցների կողմից, իսկ մասնագետները տիրապետում են գնահատման ամենահեղինակավոր լիցենզիաներին, գրանցված են միջազգային մի քանի ռեեստրներում:

Իր հիմնադրումից`1995 թ. օգոստոսից մինչ օրս «Արթին Էնթրփրայսն» անմիջական մասնակցություն է ունեցել Հայաստանի անշարժ գույքի քաղաքակիրթ ու միջազգային չափանիշներին ձգտող շուկայի ձեւավորմանը, երկրի զարգացման ծրագրերին ու նրա ներդրումային գրավչության բարձրացմանը, անշարժ գույքի ոլորտի օրենսդրության, ստանդարտների մշակմանը:

Մենք առաջիններից ենք Հայաստանում`
           
- որ սկսեցինք կատարել միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում, ներդրումային խորհրդատվություն` տնտեսության ամբողջական ոլորտներում,

- ընդգրկվեցինք խոշոր քաղաքաշինական ծրագրերում` սկզբում որպես գնահատող, ապա` ներդրումային ծրագրեր նախապատրաստող ու իրականացնող ընկերություն,

 - ռիելթորական ու գնահատման ոլորտներից ընդլայնվելով` սկսեցինք զբաղվել նաեւ շինարարությամբ ու ներդրումային խորհրդատվությամբ,

- ընդլայնեցինք մեր աշխարհագրությունը` մասնաճյուղեր հիմնելով երկրից դուրս:

Մեր պատմությունը
 
«Մեր բիզնեսի հիմնական սկզբունքն է` գործին նայել լավատեսորեն, անգամ ամենաանհավատալի ու խենթ թվացող ծրագրերում», - սա «Արթին Էնթրփրայսի» հիմնադիր եւ տնօրեն Հարություն Անտոնյանի նշանաբանն է եւ ուղեցույց` աշխատակազմի համար:
 Այսպիսին է «Արթինի» ձեռքբերումների ժամանակագրությունը.

1995թ. Հայաստանում նոր-նոր աշխուժացող անշարժ գույքի շուկայի` բավականին խիստ մրցակցության պայմաններում հիմնվեց «Արթին» անշարժ գույքի գործակալությունը: Հետեւողական ու ճիշտ աշխատանքի արդյունքում շատ շուտով ընկերությունը ճանաչվեց որպես վստահելի ու պրո‎‎ֆեսիոնալ ռիելթորական ընկերություն:

1998թ. ընկերությունը սկսեց զբաղվել գնահատմամբ, ինչը եւ, ավելի արագ, քան կարելի էր սպասել, դարձավ ընկերության այցեքարտն ու Հայաստանից դուրս ճանաչման բանալին:

2000թ.` ակտիվ մասնակցություն միջազգային գնահատման համաժողովներին, ուսուցողական ու որակավորման միջազգային քննություններին, փայլուն արդյունքներ ու հսկայական փորձի կուտակում:

2000թ. ընկերությունը ներգրավվեց տարածաշրջանային ծրագրերում:

2001թ. «Արթինի» հետ սկսեցին աշխատել Հայաստան մուտք գործող գրեթե բոլոր միջազգային խոշոր ընկերությունները, բանկերը, աուդիտորական, խորհրդատվական ու ապահովագրական ընկերությունները:

2002թ. ընկերությունը դարձավ արտասահմանյան ներդրումների գործընթացում միանձնյա առաջատար գնահատող ընկերությունը: Միջազգային չափանիշներով գնահատումների փորձն ու միջազգային կազմակերպությունների կողմից միարժեքորեն վստահելի գործընկերոջ համբավը ճանապարհ բացեցին երկրի սահմաններից դուրս:

2002թ. գրասենյակ հիմնվեց Մոսկվայում,

2006թ. սկսվեցին գնահատման խոշոր ծրագրերը Վրաստանում:

Մասնագիտական ներուժը
 
Մեր հաջողությունների ամենակարեւոր գրավականը մասնագիտական հզոր ներուժն է եւ բարի համբավը տարածաշրջանում:

            «Արթին Էնթրփրայսի» հիմնադիր Հարություն Անտոնյանը ԱՄՆ CCIM (Certified Commercial Investment Member) ինստիտուտի անդամ է, ունի լիցենզավորված մասնագետի որակավորում: Ներդրումային գնահատման որակավորում ունեցող միակ մասնագետն է Հայաստանում եւ հատուկենտ մասնագետներից մեկը` տարածաշրջանում: 2003թ. CIPS (Certified International Property Specialist) միջազգային ասոցիացիայի կողմից նա ստացել է CIPS միջազգային ասոցիացիայի լիցենզավորված անշարժ գույքի մասնագետի լիցենզիա` ամերիկյան ու միջազգային գնահատումների ասպարեզում հեղինակավոր անցաթուղթը: Նա նաեւ CPM (Certified Property Manager) անշարժ գույքի լիցենզավորված մենեջեր է (2004թ©, ԱՄՆ), Գնահատման և Քոնսալթինգի միջազգային ակադեմիայի (MAOK) գնահատող (2001- 2002 թթ., ՌԴ, ք. Մոսկվա): Հ. Անտոնյանի անունն ընդգրկված է միջազգային «Ով` ով է» (who is who») բարձրագույն որակավորմամբ մասնագետների ցանկում: Նա միաժամանակ Ռուսաստանի գնահատողների միության (POO) իսկական անդամ է (2002թ.-ից), Ռուսաստանի ռիելթորների գիլդիայի ազգային խորհրդի (РГР) անդամ ,2005թ.-ից Ռուսաստանի գնահատողների միության կողմից լիազորագրված գնահատողների ոչ առևտրային գործընկերության (РОО) անդամ, 2003թ.-ից ԱՄՆ Ռիելթորների ազգային ասոցիացիացիայի (NAR) անդամ:

«Արթինի» մասնագիտական բարձր պատրաստվածությունը հիմնադրից տարածվում է մյուս մասնագետների վրա: Ընկերության Գնահատման բաժնի պետ Սերգեյ Շաշիկյանը ներկայումս Կովկասում միակ գնահատողն է, ով ունի անշարժ գույքի սերտի‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆիկատ` տրված «Եվրոպական սերտիֆիկացման ինստիտուտի» և «SertyNK»-ի կողմից (2005թ.)` համաձայն «Approved by TEGoVA» Եվրոպական գնահատողների ասոցիացիայի խմբի պահանջների: Նա տարածաշրջանում հայտնի է նաեւ մտավոր սեփականության ու ոչ նյութական ակտիվների գնահատման ասպարեզում: 2002թ.-ից Ս. Շաշիկյանը Ռուսաստանի գնահատողների միության իսկական անդամ է:

Հաշվի առնելով միջազգային աուդիտորական ընկերությունների պահանջները` աշխատանքի կազմակերպումը մեզ մոտ մոտեցվել է միջազգային ընկերությունների աշխատանքի սկզբունքներին ու մոտեցումներին: Կադրերի աստիճանակարգման հատուկ համակարգը թույլ է տալիս մեր աշխատակիցներին մշտապես կատարելագործելու գիտելիքներն ու առաջ գնալու` ելնելով փորձից ու մասնագիտական հաջողություններից: Յուրաքանչյուր աշխատող ամեն տարի պարտադիր որակավորվում է, պարբերաբար բարձրացնում իր գիտելիքների մակարդակը: Ուսուցումը կատարվում է թե’ տեսականորեն, թե’ գործնականում: Այսպիսով, յուրաքանչյուր աշխատողի աճը ժամանակի ընթացքում դառնում է տեսանելի, եւ, ըստ այդմ, բարձրացվում է նրա ներգրավվածության աստիճանը ընկերության աշխատանքներում:

Նոր ռիելթորի կերպարի ձեւավորումը   
 
Մասնագիտական պրպտումներն ու նորարարությունները միշտ ուղեկցել են մեր աշխատակազմին եւ տվել լավագույն արդյունքը: «Եթե քեզնից գոհ են հեռանում, վերադառնում են նոր գործերով»,- սա ոսկե կանոն է ընկերության յուրաքանչյուր ռիելթորի համար: Մյուս կանոններն են` մաքսիմալ տեղեկացվածությունն ու հաճախորդի հետ պարզ ու շիտակ աշխատանքը:  

Իսկ, ընդհանուր առմամբ, թիմի հիմնական սկզբունքներն են`

- ամենաբարձր ու որակյալ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին,

- հաճախորդի պահանջմունքի մաքսիմալ արդյունավետ բավարարում,

- տեղեկատվության լիակատար գաղտնիություն (կոնֆիդենցիալություն) եւ  գործարքների իրականացման անվտանգություն:

Կոմերցիոն գաղտնիքների պահպանումը ապահովում է հաճախորդների բազայի դինամիկ աճ, մատուցվող ծառայությունների ընդլայնում եւ ներուժ` հետագա զարգացման համար:

 Ընկերության այցեքարտը. գնահատում 
 
«Արթին էնթրփրայսի» այցեքարտը թե’ Հայաստանում, եւ թե’ երկրից դուրս, առաջին հերթին գնահատումն է: 1998թ. մինչ օրս ընդհանուր առմամբ կատարվել են 5000-ից ավելի գնահատումներ, այդ տարիների ընթացքում արձանագրվել է գնահատման ծավալների 25%-ի աճ:

«Արթին Էնթրփրայս» անունը առաջիններից է հիշատակվում Կովկասում` որպես միջազգային չափանիշներով գնահատող ընկերություն: Ընկերությունը հաղթող է ճանաչվել միջազգային գնահատումների մրցույթներում: Այսպես, 2000թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից անցկացրած Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի մոնիթորինգի արդյունքում` որպես լավագույն գնահատող:

Հայաստանի զարգացման ծրագրերում մենք օրինաչափորեն ունեցել ենք մասնակցության մեր բաժինը` կատարելով տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտների գնահատումները: Առաջինը` ներգրավումը Երեւանի կառուցապատման-իրացման երեք խոշոր ծրագրերում` Հյուսիսային պողոտա, Գլխավոր պողոտայի կառուցապատում, Գա‎‎ֆեսճյան հիմնադրամի պատվերով` Կասկադ համալիր: Երկրորդը` Հայաստանի Հանրապետության լեռնահանքային արդյունաբերության գրեթե ողջ ներուժի գնահատումն էր:

Իրացման գոտիներ. Այսօր արդեն կարող ենք փաստել, որ Երեւանի կառուցապատման-իրացման գոտիների գնահատման ու կառուցապատման նախապատրաստական աշխատանքների 80-90 տոկոսը կատարել է հենց «Արթին Էնթերփրայսը»: Շնորհիվ մեր հավասարակշռված, մասնագիտորեն ճիշտ, ընկալելի ու վստահելի գնահատումների, գնահատման ճիշտ մեթոդաբանության` ոչ միայն դրվեց այդ ծրագրերի հաջող սկիզբը, այլեւ` մեր մասնագիտական առաջարկները հասան մինչեւ կառավարություն: Հնարավոր եղավ տեղից շարժել քաղաքաշինական ծրագրերի իրականացման առաջին ու ամենակարեւոր փուլի` գույքի գնահատման, ներդրումային փաթեթների պատրաստման, փոխհատուցման, իրացման, տեղանքի մաքրման, տեղաբնակեցման, շենքերի հիմնային աշխատանքների ողջ մեխանիզմը` կանաչ ճանապարհ բացելով մնացած ծրագրերի համար:

Արդյունաբերություն. Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների 80-90%-ի գնահատումը կատարվել է հենց «Արթինի» կողմից («Արմենիան Քափըր Փրոգրամ», Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «Բեյզ Մեթըլս» եւ այլն): Նաեւ մեր գնահատումների շնորհիվ է, որ այս ոլորտում ու առանձին ձեռնարկություններում իրականացվել են խոշոր ներդրումային ծրագրեր, գրանցվել է արագ աճ ու զարգացում:   

Միջազգային չափանիշներով գնահատումների, ներդրումային փաթեթների ու բիզնես-նախագծերի պատրաստման նպատակով մեզ են դիմել նաեւ այլ ոլորտների տասնյակ մեծ ու փոքր ձեռնարկություններ (Հայաստանի Հանրապետության, ջրային տնտեսություն, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ, «Նաիրիտ», «Հայէլեկտրամեքենա», «Վիասվեր Տեխնոպարկ», Որոտանի ՀԷԿՀ եւ այլն): «Արթինի» առաջարկությամբ զարգացման ու ներդրումային ծրագրեր են առաջ քաշել նաեւ առողջապահական, կրթամշակութային բազմաթիվ կենտրոններ(«Գաֆեսճյան թանգարան»):

Անշարժ գույքից բացի` մենք մասնագիտացած ենք նաեւ սարք-սարքավորումների, մեքենա-մեխանիզմների, շարժական գույքի գնահատման գործում, նաեւ` մեծածավալ գույքագրման աշխատանքների: Սկսվել են աշխատանքներ գնահատման այնպիսի ուղղություններում, որոնք Հայաստանում դեռեւս նորություն են` ոչ նյութական ակտիվների, մտավոր սեփականության օբյեկտների, գյուտերի, արտադրական նմուշների, «know how » գնահատում, նաեւ` էկոլոգիական խնդիրներով. գույքի, պատմամշակութային արժեք ունեցող շենքերի գնահատումը:

Շինարարություն

Տիրապետելով շինարարական գործունեության ամբողջական փաթեթին, ընկերությունը, բացի գնահատումից, վերջին տարիներին ներգրավվել է նաեւ մի շարք շինարարական ծրագրերում: Հյուսիսային պողոտա, Գլխավոր պողոտա, Հյուսիսային Ճառագայթ, Արմենիա միջազգային օդանավակայան, մայրաքաղաքում ու այլ բնակավայրերում տարբեր ծավալի շինարարական պատվերներ` թե’ ներսի եւ թե’ արտասահմանյան ներդնողների կողմից: «Արթին Էնթրփրայսի»` որպես շինարարական կազմակերպության համար կարեւոր նշանակություն ունեցավ Գա‎‎ֆեսճյան հիմնադրամի պատվերը. հաջողությամբ իրականացվեց Կասկադի տարածքում գտնվող անշարժ գույքի ոչ միայն գնահատումն ու նախապատրաստումը` կառուցապատման, այլեւ` շինարարական աշխատանքները: Կասկադին հաջորդեցին այլ մեծ ու փոքր շինարարական ծրագրեր, որոնց մեծ մասն իրականացավ արտասահմանյան ներդրումներով:

Շինարարություն` հիմքերի փորումից մինչեւ ներքին հարդարում ու շահագործում, միջազգային չափանիշներով կոմերցիոն տարածքների ու բիզնես-կենտրոնների կառուցում. ահա առաջարկների այն լայն սպեկտրը, որ հաջողությամբ իրականացնում է ընկերությունը` տարեցտարի ավելացնելով շինաշխատանքների ծավալներն ու աշխարհագրությունը:

Ներդրումներ եւ խորհրդատվություն
 
«Արթին Էնթրփրայս» անունն առաջիններից է հիշատակվում Կովկասում` որպես միջազգային չափանիշներով աշխատող ընկերություն: Եվ դա` առաջին հերթին միջազգային կազմակերպությունների գնահատականների շնորհիվ: 2002թ.-ից սկսած մինչ օրս ընկերությունը հաջողությամբ համագործակցում է միջազգային ամենահեղինակավոր աուդիտորական քառյակի հետ` KPMG, Ernst & Young, Deloitte & Touche, PriceWaterHouseCoopers: Համագործակցությունը հեղինակավոր կառույցների հետ հանգեցրել է նրան, որ տարբեր ոլորտներում արտասահմանյան ներդրումներում ներգրավվող ընկերությունները տարեցտարի ավելի ու ավելի հաճախ են դիմում «Արթինին»` ոչ միայն միջազգային չափանիշներով գնահատումների, այլեւ` ներդրումային խորհրդատվության համար:

Ընդգրկվելով ներդրումային ծրագրերում` 2001թ.-ից «Արթինը» ակտիվորեն աշխատում է բանկերի ու խորհրդատվական ընկերությունների հետ (HSBC Բանկ Հայաստան, Միջպետական բանկ, Զարգացման հայկական բանկ եւ այլն): Հատուկ մեթոդաբանություն է մշակվել ապահովագրական ընկերությունների համար, որոնք հետագայում դարձան գործընկերներ («Լոնդոն-Երեւան», «Առաջին ապահովագրական», «Ինգո Արմենիա», «Ռասկո» եւ այլն) :

Զարգացման նորանոր ծրագրեր ու արդի խնդիրներ հաղթահարելով է նաեւ «Արթին Էնթրփրայսը» մշտապես բարձրացնում իր մասնագիտական որակներն ու քայլում ժամանակի պահանջներին համընթաց: