English Հայերեն Русский
ԱՐԹԻՆ ԷՆԹՐՓՐԱՅՍ
տարիներով փորձված պրոֆեսիոնալիզմ
 

Ինտելեկտուալ սեփականության գնահատում

Ինտելեկտուալ սեփականության առավել կարևոր բնութագիրը հանդիսանում է այն, որ սեփականատերը կարող է օգտագործել իր սեփականությունն այնպես, ինչպես ինքն է ցանկանում և նրանից բացի, ոչ ոք չի կարող օգտագործել նրա սեփականությունը առանց իր թույլտվության: Ինտելեկտուալ սեփականության օբյեկտներ են հանդիսանում հեղինակային իրավունքի օբյեկտները, « know how », արդյունաբերական սեփականության օբյեկտները (հայտնագործությունները,օգտակար մոդելները,արդյունաբերական օրինակները,ապրանքանիշերը և սպասարկման նշանները):

 Ինտելեկտուալ սեփականության արժեքի որոշման ժամանակ վեր են լուծվում մարքեթինգային և պատենտային հետազոտությունների միջոցով ստացված նրա գիտատեխնիկական, կոմերցիոն և իրավական բնութագրերը, նպատակները, օգտագործման պայմանները և արդյունքները:
 
Ինտելեկտուալ սեփականության արժեքի որոշումը նշանակում է նրա սպառողական արժեքի գնահատումը, որի մեջ մտնում են ոչ միայն արտաքին հատկանիշները, գիտատեխնիկական նշանակությունը, արտադրական բնութագրերը, նորությունները, այլ նաև ինտելեկտուալ սեփականության գնահատման մեջ մտցված այնպիսի էական գործոն, ինչպիսին լրացուցիչ եկամուտ բերելու ունակությունն է:
 
Ինտելկտուալ սեփականության գնահատումը ուղղակիորեն կապված է տվյալ ինտելեկտուալ սեփականության գույքային իրավունքի օգտագործման հետ` կապված որոշակի կոնկրետ խնդիրների լուծման հետ, և պայամանավորված այդ օգտագործման նպատակով:
 
1.      Հաշվառումը հաշվեկշռում
 
2.      Իրավունքների փոխանցման ժամանակ պատենտի կամ լիցենզիայի գնի որոշում
 
3.      Եկամտի այն մասի որոշումը, որը բերում է ինտելեկտուալ սեփականությունը
 
4.      Հիմնադիր կապիտալ մտցնել և այլն: