English Հայերեն Русский
ԱՐԹԻՆ ԷՆԹՐՓՐԱՅՍ
տարիներով փորձված պրոֆեսիոնալիզմ
 

Բիզնեսի գնահատում.Պատրաստի բիզնեսի արժեքը

Բիզնեսի գնահատումը, որը շահույթ է բերում տիրոջը, դա ընկերության որպես համալիր արժեքի որոշումն է: Գնահատման փորձաքննություն անցկացնելիս որոշվում է ընկերության բոլոր ակտիվները` անշարժ գույքի, մեքենաների և սարքավորումների, պահեստային պահուստների, ֆինանսական ներդրումների, ոչ նյութական ակտիվների արժեքը: Բացի դրանից առանձին գնահատվում է ընկերության աշխատանքի արդյունավետությունը, նրա անցյալ, ներկան, ինչպես նաև հետագայում սպասվելիք եկամուտները, զարգացման հեռանկարները և տվյալ շուկայում մրցակցային միջավայրը, ապա կատարվում է գնահատվող ընկերության համեմատումը նույնատիպ ընկերության հետ: Այդպիսի համալիրի վերլուծության հիման վրա որոշվում է բիզնեսի, որպես շահույթ բերելու ունակ գույքային համալիրի իրավական գնահատականը:

 
Բիզնեսի գնահատման պրոցեսը հիմնվում է որոշակի գնահատման սկզբունքների վրա: Այդ սկզբունքները կազմավորվել են հայրենական և արտասահմանյան գնահատողների տարիների փորձի արդյունքում և հանդիսանում են գնահատման տեսական հիմքը:
Բոլոր սկզբունքները փոխկապակցված են, բայց պայմանականորեն նրանց կարելի է բաժանել մի քանի կարգի.
 
1. Սկզբունքներ, որոնք հիմնված են սեփականատիրոջ (օգտագործողի) ներկայացումների վրա:
2. Օգտակարության սկզբունքը ասում է այն մասին, որ ձեռնարկությունը արժեք ունի միայն այն դեպքում, երբ այն կարող է օգտակար լինել սեփականատիրոջը (այսինքն` կարող է բավարարել սեփականատիրոջ ինչ-ինչ պահանջմունքները): 
3. Սպասման սկզբունքը կայանում է նրանում, որ ձեռնարկության բիզնեսի արժեքը կախված է շահույթից, որը կարող է ստացվել ապագայում ձեռնարկության օգտագործումից:
4. Փոխարինման սկզբունքը ասում է, որ ձեռնարկության առավելագույն արժեքը որոշվում է այն նվազագույն գնով, որով կարելի է ձեռք բերել այլ ձեռնարկություն` համարժեք օգտակարությամբ:
5. Սկզբունքներ` կապված սեփականության շահագործման հետ:
6. Ավանդի սկզբունքը ասում է, որ նոր գործոնի ներդրմամբ, բիզնեսի արժեքի աճի գումարը պետք է ավելին լինի, քան այդ գործոնի ներդրման ծախսերը:
7. Մնացորդային արդյունավետության սկզբունքը վերագրում է հողին, որի վրա տեղակայված է ձեռնարկությունը, բիզնեսի եկամտի այն մասը, որը մնում է այլ ներգրավված ռեսուրսների` աշխատանքի, կապիտալի և ձեռնարկության վարձատրման հետ:
8. Սահմանային արտադրողականության սկզբունքը ասում է, որ արտադրության հիմնական գործոններին այլ ռեսուրսների ավելացմամբ հասույթը միտում ունի ծախսերի աճի տեմպից ավելի արագ ավելանալու, սակայն հասնելով որոշակի կետի ընդհանուր հասույթը թեև աճում է, սակայն արդեն դանդաղ տեմպով, քանի դեռ արժեքի աճը չի դարձել ավելի փոքր, քան ավելացրած ռեսուրսների վրա կատարված ծախսերը:
9. Հավասարակշռության սկզբունքը ասում է, որ ձեռնարկության բիզնեսից առավելագույն շահույթ կարելի է ստանալ արտադրության բոլոր գործոնների օպտիմալ մեծությունների պահպանման դեպքում:
10. Սկզբունքներ` կապված շուկայական միջավայրի հետ:
11. Համապատասխանության սկզբունքը կայանում է նրանում, որ ձեռնարկության բիզնեսի արժեքը առավելագույն դարձնելու համար այն պետք է համապատասխանի արտադրության հագեցվածության շուկայի պահանջներին, շահութաբերության պահանջներին, քաղաքաշինական լուծումներին և այլն:
12. Հետընթացի սկզբունքը ասում է, որ ձեռնարկության բիզնեսի շուկայական գինը, շուկայի տեսակետից ավելորդ բարելավումներով, հավանաբար, չի ազդի նրա իրական արժեքի և նրա ձևավորման համար կատարված ծախսերի վրա:
13. Առաջընթացի սկզբունքը ենթադրում է ձեռնարկության բիզնեսի շուկայական գնի աճի հնարավորություն, մոտակայքում գործող օբյեկտների գործունեության դրական ազդեցության արդյունքում:
14. Մրցակցության սկզբունքը հանգում է հետևյալին` մրցակցությունը բերում է մաքուր եկամուտների նվազմանը ,այդ պատճառով ձեռնարկության ապագա եկամուտների կանխատեսման ժամանակ պետք է մրցակցությունը հաշվի առնել կամ ուղղակի եկամուտների փոքրացմամբ կամ ռիսկի գործոնի մեծացմամբ:
15. Արտաքին միջավայրից կախվածության սկզբունքը բավականին ակնհայտ է. քաղաքական, տնտեսական, սոցիալական փոփոխությունները ազդում են շուկայի կառուցվածքի, գների մակարդակի վրա, և համապատասխանաբար ձեռնարկության բիզնեսի արժեքը փոխվում է:
16. Փոփոխության սկզբունքը - ձեռնարկության բիզնեսի արժեքը փոփոխվում է ժամանակի ընթացքում:
17. Տնտեսական բաժանման սկզբունք` հնարավորության դեպքում գույքային իրավունքները պետք է բաժանել և միացնել այնպես, որպեսզի ավելացվի օբյեկտի ընդհանուր արժեքը:
18. Լավագույն և առավել արդյունավետ օգտագործման սկզբունքը ,դա ձեռնարկության օգտագործման խելամիտ և հնարավոր տարբերակի որոնումն է, որը կապահովի նրա առավելագույն արժեքը:
 
 Ձեռնարկության գնահատումը
 
Որպես կանոն ժամանակակից ձեռնարկությունը դա բավականին բարդ կառուցվածք է, որը իր մեջ միավորում է միանգամայն տարբեր բնույթի մեծ թվով ակտիվներ` անշարժ գույքից մինչև գործարար համբավ:Այդ պատճառով բիզնեսի գնահատումը պետք է կատարել գնահատման բոլոր երեք` ծախսային,եկամտային և համեմատական մեթոդներով:Այդ մեթոդները չեն օգտագործվում առանձին-առանձին. նրանք փոխադարձ լրացնում են մեկը մյուսին, այսինքն բիզնեսի գնահատման համար ձգտում են միաժամանակ օգտագործել տարբեր մոտեցումների մեթոդներ:Ընդ որում յուրաքանչյուր մոտեցում հիմնված է ձեռնարկության որոշակի հատկությունների օգտագործման վրա, որոնք այս կամ այն կերպ ազդում են նրա արժեքի մեծության վրա:
 
Բիզնեսի գնահատման նպատակները կարող են լինել.
 
  1. Ձեռնարկության կառավարման արդյունավետության բարձրացումը:
  2. Ներդրումային որոշման հիմնավորումը:
  3. Զարգացման պլանի (բիզնես պլանի) մշակումը:
  4. Ձեռնարկության վերակազմավորումը (լուծարումը,ձուլումը,կլանումը,առանձնացումը և այլն ):
  5. Ձեռնարկության ընթացիկ շուկայական արժեքի որոշումը, նրա մասնակի կամ լրիվ առք ու վաճառքի, մեկ կամ մի քանի տեղամասերի ընկերությունից դուրս գալու դեպքերում և այլն:
  6. Ձեռնարկության արժեթղթերի արժեքի, նրա կապիտալում մասնաբաժինների որոշումը նրանց հետ տարբեր տեսակի գործուղություններ կատարելու դեպքում:
  7. Ձեռնարկության վարկունակության և վարկավորման դեպքում գրավի արժեքի մեծության որոշումը:
  8. Գույքի շուկայական արժեքի որոշումը ապահովագրական գործողություններ կատարելիս:
  9. Ձեռնարկության հարկումը ( հարկման ենթարկվող բազայի որոշման ժամանակ անհրաժեշտ է կատարել ձեռնարկության օբյեկտիվ գնահատում ):
  10. Ձեռնարկության ակտիվների գնահատումը հաշվապահական հաշվառման նպատակների համար:
  11. Հիմնադիրների գույքային ներդրուների մտցնելը հիմնադիր կապիտալի մեջ:
  12. Բաժնեթղթերի գնումը բաժնետերերից:
  13. Սեփականության առգրավման մասին դատական որոշումների բողոքարկումը:
  14. Բիզնեսը վարձով հանձնելու դեպքում վարձավճարի մեծության որոշումը: